Ռուսաստանի Պետական դուման վերջին ընթերցմամբ ընդունել է մանկապիղծների պատիժը խստացնող օրինագիծը:
Օրենքը ենթադրում է հարկադիր քիմիական ամլացում մանկապիղծների համար, որոնք հանցավոր արարքներ են կատարել 14 տարեկանից փոքր երեխաների նկատմամբ: Բացի այդ, ըստ նոր օրենքի դատապարտյալը կարող է խնդրել քիմիական ամլացման մասին` վաղաժամ ազատման կամ պատիժը մեղմացնելու միջնորդությունը քննարկելու ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Միեւնույն ժամանակ օրենքը ցմահ բանտարկություն է սահմանում կրկնահանցագործների եւ 12 տարեկանից փոքր անձանց նկատմամբ գործողություններ կատարած մանկապիղծների համար: Օրենքով արգելվում են պայմանական պատիժները մանկապիղծների համար:
Բազմամուսնությունը եւ լեսբիական սերը 16 տարեկանների հետ, ըստ նոր օրենքի ճանաչվում են որպես ծանր հանցագործություններ:
Օրինագիծը պատրաստվել է Քննչական կոմիտեի կողմից եւ Պետդումա էր ուղարկվել նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից:




























