Ռուսաստանում Հարավային Օսիայի դեսպան Դմիտրի Մեդոեւը, մտադիր է իր թեկնածությունն առաջադրել հանրապետության նախագահի պաշտոնի համար: Նրա թեկնածությունը պաշտպանել է ավելի քան երեք հարյուր մարդուց բաղկացած նախաձեռնողական խումբը: Այդ խմբի նիստը տեղի է ունեցել այսօր` փետրվարի 7-ին, Ցխինվալում: Առաջիկա օրերին թեկնածուին գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացվեն հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

«Կոմերսանտ» թերթի տեղեկությամբ, Հարավային Օսիայի առաջիկա ընտրություններում Մեդոեւը, ով հայտնի է ռուս պաշտոնյաների հետ իր ամուր կապերով եւ Կրեմլի հանդեպ ունեցած լոյալ դիրքորոշմամբ, կարող է դառնալ Մոսկվայի նոր ֆավորիտը:

Դեսպանը BBC News-ին տված հարցազրույցում նա շեշտել է, որ նախագահական ընտրություններում առաջադրվելու իր որոշումը չի համաձայնեցրել Կրեմլի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Հարավային Օսիայում նախագահի պաշտոնի նախկին թեկնածու, ԱԻՆ-ի ղեկավար Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել կրկնակի քվեարկությանը, որը նշանակված է մարտի 25-ին: