Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը փորձաշրջան էր անցնում մերձմոսկովյան «Խիմկիի» կազմում։

«Փյունիկ» ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ «Խիմկին» այս պահին ֆինանսական խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով չի կարող իր կազմը համալրել Հայաստանի հավաքականի խաղացողով։

Հիշեցնենք, որ «Փյունիկի» մեկ այլ կիսապաշտպան Էդգար Մալաքյանն այս օրերին փորձաշրջան է անցնում Նալչիկի «Սպարտակում», որի հետ վերջերս պայմանագիր էր կնքել Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը։