Շարունակելով մեր հանդիպումը քաղաքացիների հետ՝ այսօր ևս վարելու եմ տաքսի։ Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում նա քաղաքացիների հետ զրույցել է տարբեր խնդիրների մասին։
Ուղևորներից մեկը խոսելով երկրի ապագայի մասին նշում է. «Չեմ տեսնում երկրի ապագան, հավատու՞մ եք, չեմ կարողանում տեսնել, չգիտեմ, ահավոր խճճված վիճակ է, որովհետև չեմ պատկերացնում։ Ես ցավում եմ կորցնելուց, մենակ դա եմ ցավում։ Սարսափելի է դա։
Ես Արցախի հետ ոչ մի կապ չեմ ունեցել, ոչ հարազատներ, ոչ բարեկամներ։ Առաջին անգամ Արցախում եղել եմ 1985 թվականին, ամուսինս իր աշխատողների հետ գնացել ենք մենք Արցախ, ու ես Արցախը տեսել եմ այդ ժամանակ, հիացած հետ եմ եկել։
Որ տղաս մտավ ներս, ու ասաց՝ մամա մենք չենք կրվել, մենք հաղթել ենք։ Ու ինքը ամաչում էր իմ աչքերի մեջ նայել։ Դե հիմա ասեք՝ ո՞նց կմտածես ապագայի մասին»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։





























