Իրանական Handala հաքերային խումբը հրապարակել է, ինչպես իրենք են պնդում, նախկին պատգամավոր Այելեթ Շաքեդի տեքստերը, որոնցում քննարկվել է Իրանի դեմ 12-օրյա պատերազմը հունիսին, նշել է Times of Israel պարբերականը։

Հաղորդագրություններում, ըստ երեւույթին, անունը չնշած մարդու հետ զրույցում Շաքեդը աջակցություն է հայտնում պատերազմին, որը, նրա խոսքով, վարվում  է «ողջ աշխարհի համար»։

 «Սա պարզապես թափանցիկության հարց չէ, սա բարձր ատյաններին մեր լայն հասանելիության ցուցադրում է։ Մեր աղբյուրները եւ հետախուզական հնարավորությունները շատ ավելի լայն ընդգրկում ունեն, քան դուք կարող եք պատկերացնել։ Ոչինչ չի վրիպում մեր ուշադրությունից բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանում»,- նշվել է հաքերների հայտարարությունում։

Ինչպես հավաստիացրել է հաքերային խումբը, դատելով արտահոսքից, ակնհայտ է, որ 12-օրյա պատերազմի ժամանակ Այելեթ Շաքեդը փորձել է ոչ պաշտոնական միջոցներով հարձակում կազմակերպել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիի դեմ։