Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` փետրվարի 7-ին, Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է հայտնի բուլղարացի հեռուստալրագրող Ցվետանա Պասկալեւայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի տեսասկավառակի շնորհանդեսին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը բարձր է գնահատել Պասկալեւայի նվիրումն ու երկար տարիների աշխատանքը` ուղղված արցախյան ազգային-ազատագրական պայքարի ճշմարտացի լուսաբանմանը, մեր շահերի եւ արդարության պաշտպանությանը: Նրա խոսքով` դրա վառ օրինակն է «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարը, որը հանդիսանում է Արցախյան ազատամարտի վավերագրության լավագույն էջերից մեկը եւ իրականացնում է կարեւոր առաքելություն` մեր արդար ձայնը հասցնելով միջազգային հանրությանը, օգնելով ճիշտ ու բազմակողմանի պատկերացում կազմել ղարաբաղյան հիմնախնդրի մասին:
Միջոցառմանը ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:




























