Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդտը առաջարկել է թոշակի անցնելու տարիքն ավելացնել` հասցնելով մինչեւ 75-ի:
Lenta.ru-ն, վկայակոչելով Dagens Nyheter-ը, հաղորդում է, որ շվեդական կառավարության ղեկավարի կարծիքով, դա թույլ կտա շվեդներին առանց խոչընդոտի կյանքում գոնե մեկ անգամ փոխել գործունեության ուղղությունը:
Ռեյնֆելդտի կարծիքով, թոշակի որոշակի հատվածը, որը շվեդները ստանում են անկախ աշխատանքային փորձից եւ աշխատավարձի չափից, պետք է առաջվա պես վճարել 65 տարեկանից սկսած:




























