Կիրակի օրը Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Արևելյան ծովի ուղղությամբ, ինչը դարձել է Հյուսիսային Կորեայի առաջին զենքի փորձարկումն այս տարում, հայտնում է Yonhap-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի զինված ուժերին։
Ըստ լրատվամիջոցի, Հարավային Կորեայի ազգային անվտանգության վարչությունն (ԱԱՎ) արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ ԿԺԴՀ-ի հրթիռային արձակման առիթով։
Հրթիռների արձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ նախագահ Լի Չժե Մենը պատրաստվում էր մեկնել Պեկին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարելու համար։ Դա տեղի ունեցել նաև այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողության արդյունքում գերեվարել է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին։
Միացյալ շտաբների պետերի կոմիտեն (JCS) հայտնել է, որ հայտնաբերել է հրթիռները, որոնք արձակվել են Փհենյանի շրջակայքից՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:50-ին։
JCS-ի տվյալներով, հրթիռներն անցել են մոտ 900 կիլոմետր, իսկ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի իշխանությունները վերլուծում են արձակման ճշգրիտ մանրամասները։ Ըստ JCS-ի ներկայացուցչի, հրթիռներն ընկել են ծովը։
Վերջին անգամ Հյուսիսային Կորեան կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ էր արձակել Արևելյան ծովի ուղղությամբ նոյեմբերի 7-ին, ինչը Հյուսիսային Կորեայի վեցերորդ բալիստիկ հրթիռի արձակումն էր անցած տարում։ Փորձագետների գնահատմամբ, հավանաբար, ԱՄՆ ռազմական գործողությունն է դրդել Հյուսիսային Կորեային հրթիռներ արձակել՝ որպես բացահայտ բողոքի նշան։




























