Վրաստանի Մարնեուլի շրջանի կենտրոնական շուկայում, որտեղ շատ են ապրում ադրբեջանցիներ, տեղի է ունեցել զինված միջադեպ, որի հետևանքով վիրավորվել են հայր և որդի, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Դեպքը տեղի է ունեցել ոսկերչական խանութում։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց և ենթարկվել շտապ վիրահատության։ Հոր վիճակը շարունակում է մնալ ծանր։

Մառնեուլի շուկայում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով վիրավորված 27-ամյա ադրբեջանցի տղամարդը մահացել է հիվանդանոցում։ Նրա հայրը, որը նույնպես վիրավորվել էր միջադեպի ժամանակ, գտնվում է կայուն, բայց ծանր վիճակում։

Հայտնի է, որ հայրն ու որդին եղել են ոսկերչական խանութի սեփականատերերը, որտեղ տեղի է ունեցել կրակոցը։ Զինված հարձակման դրդապատճառը դեռևս անհայտ է, և քննությունը շարունակվում է։

Վերանայվում են տեսախցիկների տեսագրությունները, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ անհայտ կրակողին հայտնաբերելու համար։ Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ քննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածով, որը ենթադրում է կանխամտածված սպանության փորձ։