Ռուսաստանյան հայտնի խոշոր Rutracker.org կայքը ենթարկվել է DDoS գրոհի, ինչը կաթվածահար է արել ֆորումների աշխատանքը:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», ռեսուրսի ադմինիստրացիան հայտարարել է, թե գրոհը սկսվել է փետրվարի 6 -ին, երեւանյան ժամանակով ժամը 22:00-ին: Գրոհն իրականացվում է ֆորումի այն ռեսուրսների վրա, որոնց միջոցով իրականացվում է ֆայլերի հղումների փոխանակումը:
«Ի տարբերություն նախորդների, այս գորհը կառավարելի է. պարբերաբար փոխվում է փաթեթների կառուցվածքը` ֆիլտրերը շրջանցելու համար»,-գրել է Rutracker.org-ի ներկայացուցիչն իր բլոգում:
Նշենք, որ տվյալ պահին Rutracker-ի սերվերը ստիպված է վայրկյանում 300 հազ. հարցման դիմանալ:




























