Մեծ Բրիտանիայի Էքսետեր քաղաքի համալսարանի գիտնակաները BBC-ի գիտահանրամատչելի «Ինչպես աճեցնել մոլորակը» («How to Grow a Planet») հայտնի սերիալի պատվերով իրականացրած հետազոտության ժամանակ պարզել են, որ բույսերը «շփվում են» միմյանց հետ` փոխանցելով տարբեր ազդանշաններ, օրինակ, տագնապի ազդանշան:

Մասնագետները կտրել են ծնկածաղկի տերեւներից մեկը, որից հետո բույսը գազ է արտանետել` զգուշացնելով վնասված ճյուղերին վտանգի մասին: Նրանց հաջողվել է  գերզգայուն ժապավենի վրա արձանագրել «շփման» գործընթացը:

Ուշագրավ է, որ բույսերը միմյանց ոչնչով օգնել չեն կարող, այնպես որ տեղեկատվության փոխանցման օգտակարությունը կասկածելի է: