Ճապոնական Օլոյամա նահանգի Կուրասիկի քաղաքում (Տոկիոյից 550 կմ արեւմուտք) փետրվարի 7-ի գիշերը 140 մ ստորջրյա թունել է փլուզվել: Պատճառները դեռեւս հայտնի չեն:
Նշվում է, որ 11մ տրամագծով թունելն անցնում է 30մ խորության վրա եւ միավորում է Միձուսիմա նավահանգիստը Ճապոնիայի խոշորագույն նավթավերամշակող ձեռնարկություններից մեկի հետ, որը պատկանում է Nippon Oil կորպորացիային:
Փլուզման ժամանակ թունելում վեց մարդ է գտնվել: Ջրահոսքերը բառացիորեն քշել-տարել են նրանցից հինգին, մեկին հաջողվել է դուրս գալ մակերես: Աղետի պատճառները պարզվում են:




























