Երեկ գիշեր, երբ մենք փորձում էինք քնել, Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում սկսեց հռչակել իր նոր նախաձեռնությունը, որը վերաբերում էր Եկեղեցու դեմ նոր արշավին։ Այս մասին Facebook–ի իր էջում իղիղ եթերում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Տեսեք, Փաշինյանը չի գնացել Արարատյան թեմ կամ Մասիացոտնի թեմ, որովհետև այդ տիրադավ եպիսկոպոսներից են այդ թեմերը ղեկավարում, այլ այդ մարդիկ են եկել վարչապետի պաշտոնական կեցավայր։ Փաշինյանը առաջին անգամ պաշտոնապես ստորագրում է փաստաթուղթ, որպես ոչ թե սովորական ՀՀ քաղաքացի, սովորական հավատացյալ, այլ որպես վարչապետ։ Այդ փաստաթղթում նոր բան չկա, նույն բանն է, ինչ ինքը նախկինում էլ ասել է, որ կաթողիկոսին կհանենք, տեղապահ կդնենք, հետո ընտրություններ կկազմակերպենք, բայց այստեղ էականն այն է, որ առաջին անգամ նա որպես վարչապետ ստորագրում է փաստաթուղթ՝ խախտելով Հայաստանի սահմանադրությունը, ինչպես նաև կատարում քրեական օրենսգրքով արգելված արարք՝ խառնվում է կրոնական կազմակերպության ներքին գործերին և օգտագործում պետական ամբողջ իշխանությունը այս պրոցեսի համար։
Սրանով նա զրկում է իր բոլոր պաշտպաններին փաստարկից, որոնք ասում էին, որ Փաշինյանը որպես հավատացյալ է սա անում, ոչ թե որպես վարչապետ, հետևաբար սահմանադրության, օրենքների հետ խնդիր չկա։ Նա սրանով այս ամբողջ բանը փլուզեց։
Մենք ասել էինք, որ սա ներվերի պայքար էր, անընդհատ ասում էինք՝ դու պարտվում ես, իշխանության ատամները կոտրվեցին, ջարդվեցին, դրանով ըստ էության, մենք վարչապետին ասում էինք՝ կամ դու պետք է դուրս գաս պրոցեսից, վերջնականապես արձանագրես, որ պարտված ես և հետ քաշվես, կամ եթե դու շարունակես մտնել պրոցեսի մեջ, դա բերելու է նրան, որ դու ջախջախվելու ես։
Ըստ էության, ինքը այս գործողություններով նվեր է անում քաղաքական ընդդիմությանը, բոլոր նրանց, ովքեր հասկանում են քաղաքականությունը։ Ընդդիմադիր ուժերը պետք է ստեղծեն ընդդիմադիր մեկ բևեռ, մեկ ցուցակ, բոլոր տարաձայնությունները դնել մի կողմ, որովհետև տարաձայնությունները փոքր հարցեր են, եկեղեցին ավելի բարձր է, պետությունը էլ ավելի բարձր է։ Մենք պետք է պաշտպանենք մեր պետությունը, եկեղեցին, մեր ինքնությունը»,– հայտարարեց Մարուքյանը՝ հավելելով, որ Փաշինյանի արած նվերը պետք է օգտագործել։
Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը չի գնում Մայր աթոռի վրա, չի գնում այլ նոր թեմի վրա, որը դեռ ասպատակված չի, այլ ուզում է Երևանի փողոցներում ուխտերթ անել և այս պարագայում պետք է բոյկոտել այդ միջոցառումը. «Մի կողմից դրանք մեր եկեղեցու ծեսից, դոգմայից դուրս են, հետևաբար դրանք պրոբլեմ են և մեղք է այդտեղ որևէ բան դեր կատարելը, և մյուս կողմից նաև դա ուղղված է մեր պետականության հիմքերի քանդմանը։ Նաև այդ միջոցառումները հղի են քաղաքացիական տարատեսակ բախումներով, որովհետև կան նաև ուրիշ մարդիկ, որոնք իսկական հավատքի կրողներ են և չեն լսում այս խժդժությունները։ Այսինքն այն մարդիկ որոնք Փաշինյանի հետ գնում են և այն մարդիկ, որոնք այդ եկեղեցիներում կան, իրար հետ կարող է ունենալ խնդիրներ։ Ես պնդում եմ, որ այս գործընթացը ժողովրդական աջակցություն չունի, և այն, ինչ ինքը երեկ արեց, դա նաև այդ 10 տիրադավ եպիսկոպոսների պահանջն էր։ Նրանք ասում են՝ եղբայր, մեզ քաշեցիր, բերիր քո կողմ, եկանք տարբեր գործարքներով կողքդ կանգնեցինք, չես կարողանում հանել վեհափառին»։
Մարուքյանը հայտարարեց, որ սրանով Փաշինյանը սխալ քաղաքական քայլ է արել, հարվածել է իր էլեկտրոալ բազային, և նաև կոնսոլիդացնում է հակառակ էլեկտորալ բազան. «Ընդդիմությունը ինչքան պետք է չպատկերացնի ինչ է կատարվում, որ շարունակի պնդել, թե մենք 20-30 ուժով Գյումրիի նման կգնանք, կմտնենք ԱԺ, հետո այնտեղ կմիավորվենք։
Ես շարունակում եմ պնդել և բոլոր իմ ընդդիմադիր գործընկերներին, անկախ բոլոր տեսակի տարաձայնությունից, կոչ եմ անում ձևավորել միասնական հարթակ, և այդ հարթակի թիվ մեկ խնդիրը դնել մեր պետության, մեր եկեղեցու և մեր ինքնության պաշտպանությունը։
Իշխանությունը փոխելուց հետո մնացած բոլոր հարցերով տարբեր քննարկումներ կլինեն, տարբեր պրոցեսներ կլինեն, այդ բոլոր հարցերը կկարգավորվեն»։











