Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) Ներքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա Դուշանբեում 2026 թվականին, հայտնում է Տաջիկստանի Ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնը։

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների միջև առաջնահերթ համագործակցության հեռանկարները, հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման հարցերը, ինչպես նաև Համագործակցության երկրների գերատեսչությունների փոխգործակցության այլ արդիական ասպեկտներ։

2025 թվականին ԱՊՀ երկրների Ներքին գործերի նախարարների խորհրդի նիստն անցկացվել է Սանկտ Պետերբուրգում։

ԱՊՀ կազմի մեջ են մտնում Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը և Տաջիկստանը։