Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում Ճրագալույցի պատարագը, որին ներկա կլինի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մատուցելու է Տեր Արարատ քահանան։

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե արդյոք զեղչելու է Վեհափառ հայրապետի անունը պատարագի ժամանակ, ինչին վերջինս միայն արձագանքեց. «Շնորհավոր ձեր նոր տարին»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը տիրադավ բարձրաստիճան հոգևորականների հետ Ճրագալույցի պատարագի է մասնակցում Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։

Հատկանշական է, որ այս պահին եկեղեցում գրեթե մարդ չկա, միայն ոստիկանության աշխատակիցներն են։

Նույն պահին Ճրագալույցի պատարագ է տեղի ունենում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որը գլխավորում է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է. «Հունվարի 6-ին, ժամը 13.30-ին բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակից (Տիգրան Մեծ պողոտայում) և կուղղվի դեպի Երևանի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի (Սայաթ Նովա–Աբովյան փողոցների խաչմերուկում)։