«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը շնորհավորել է Սուրբ ծննդյան կապակցությամբ։

«Շնորհավորում ենք մեր ժողովրդին և բոլոր հավատացյալներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության լուսավոր տոնի առթիվ՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան փրկարար խորհրդով։

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության խորհուրդը մեզ հիշեցնում է, որ իրական խաղաղությունն ու առաջընթացը հնարավոր են միայն հոգևոր ամրության, ազգային միասնության և արդարության վրա հիմնված կյանքի միջոցով։

Դարերի ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է մեր ժողովրդի, մեր պետության հոգևոր, ազգային և մշակութային ինքնության անսասան հիմնասյուներից՝ համախմբելով ժողովրդին և ուժ տալով հաղթահարելու պատմական ամենածանր փորձությունները։

Թող Սուրբ Ծննդյան լույսը ողողի մեր ընտանիքները և մեր հայրենիքը՝ բերելով համերաշխություն, խաղաղություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Թող այս տարին լինի հոգևոր զորացման, ազգային համախմբման և վերածննդի տարի մեր ժողովրդի և պետության համար»։