Ճրագալույցի պատարագից հետո Նիկոլ Փաշինյանը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ գնաց առաջնորդարան։

Փաշինյանի հետ էր նրա կրտսեր դուստրը՝ Արփին, Սուրեն Պապիկյանը, Գեւորգ Պապոյանն ու Արայիկ Հարությունյանը։

Փաշինյանի ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերն ընդհատվեց, հայտնի չէ, թե ինչու են նրանք այնտեղ։ Նշենք, որ լրագրողներին թույլ չեն տալիս անգամ մոտենալ առաջնորդարանի դռներին։