Կանոնավոր դարձած հանդիպումները, ոչ պաշտոնական բնույթ ունեն։ Ռուսաստանի նախագահն ինքն է շեշտում այդ պահը։ Սանկտ Պետերբուրգում վերջերս անցկացված հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը ինձ տեղեկացրեց, որ կընդունի Նուրսուլթան Նազարբաևին՝ վերջինիս թախանձանգին խնդրանքով։ Դրա մասին Turkistan պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ մեկնաբանելով երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Ռուսաստանի նախագահի միջև վերջերս անցկացված հանդիպումը։
«Ռուսաստանի նախագահն աչքի է ընկնում ընկերների և գործընկերների նկատմամբ իր բարյացակամ վերաբերմունքով։ Շաբաթ օրը, չնայած իր հսկայական աշխատանքային ծանրաբեռնվածությանը, նա այնուամենայնիվ ժամանակ գտավ Ղազախստանի առաջին նախագահի հետ հանգիստ զրույցի համար։ Նա նրան գնահատում է որպես փորձառու քաղաքական գործչի, որը կանգնած է եղել եվրասիական ինտեգրացիայի ակունքներում, որտեղ Ռուսաստանը առաջատար դիրք է զբաղեցնում։ Այդ հանդիպումը խոսում է Վլադիմիր Պուտինի բարձր մարդկային որակների մասին։
«Ես չեմ հետաքրքրվում նման զրույցների բովանդակությամբ. ես երբեք այդ թեմայով հարցեր չեմ տալիս»։
Ինչ վերաբերում է անձամբ Նուրսուլթան Նազարբաևին, ես նրան բազմիցս բնութագրել եմ որպես ժամանակակից ղազախական պետականության հիմնադիր։ Նրա ներդրումը պետական ինստիտուտների ստեղծման, տնտեսության մեջ շուկայական մեխանիզմների ստեղծման և նոր մայրաքաղաքի կառուցման գործում ակնհայտ է։ Գիտեք, մենք ցանկանում ենք Ղազախստանը վերածել արդարության, օրենքի և կարգուկանոնի երկրի։ Հետևաբար, յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքը պետք է արդարացի գնահատվի՝ առանց անձնական կողմնակալության։ Դա վերաբերում է նաև մեր երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին»,- նշել է Տոկաևը։
Նա հավելել է, որ դեռ վաղ է խոսել իշխանության փոխանցման մասին, քանի որ «առջևում մի քանի տարվա քրտնաջան աշխատանք է սպասվում»։





























