Տվերում անցած գիշեր ԱԹՍ-ների հարձակման հետմղման ժամանակ անօդաչուի բեկորն ընկել է բազմաբնակարան շենքի իններորդ հարկի բնակարաններից մեկի պատուհանին։ Բնակարանում հրդեհ է բռնկվել։ Մեկ մարդ զոհվել է, ևս երկու հոգի վիրավորվել են։ Այս մասին հայտնել է Տվերի մարզի նահանգապետի պաշտոնակատար Վիտալի Կորոլյովը։
Բրյանսկի մարզի Պոդլեսնիե Նովոսյոլկի գյուղում անօդաչուների հարվածի տակ են հայտնվել երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով վիրավորվել են երկու վարորդները։ Վորոնեժի մարզում խոցված անօդաչու սարքի ընկնելու հետևանքով վնասվել են երկաթուղային գծերը, ինչը հանգեցրել է գնացքների ուշացման։
Բացի այդ, անցած գիշեր անօդաչուները հարձակվել են Լիպեցկի մարզի Ուսմանսկի շրջանի արդյունաբերական օբյեկտի վրա, որտեղ նույնպես հրդեհ է բռնկվել։ Պայթյունների մասին հայտնել են նաև Ստերլիտամակի, Յարոսլավլի և Պենզայի բնակիչները (Astra-ի տվյալներով՝ Պենզայում հարձակման է ենթարկվել ավտոտրանսպորտային ձեռնարկության տարածքը)։
Ընդհանուր առմամբ, ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով, հունվարի 6-ի գիշերը Ռուսաստանի տարածքում որսացվել և ոչնչացվել է 129 ուկրաինական ԱԹՍ: Դրանցից ամենաշատը՝ Բրյանսկի (29), Բելգորոդի (13) և Յարոսլավլի (13) մարզերում։



























