Սուրբ ծննդյան հրաշալի խորհրդին ենք ապավինում ամենքս, որպեսզի կարողանանք ազգովի վերանորոգվել և ազգովի համախմբել և միասին դառնալ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջը։ Այս մասին այսօր՝ հունվարի 6–ին, Մայր տաճարի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Մայր աթոռի եկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տեր Պարույր ավագ քահանա Ավետիսյանը։

Այն ինչ մեր հայրերը դավանել են, մեր սուրբ հայրերը մեզ ավանդել են և այն մենք պարտավոր ենք այսօր և պահպանել, ամուր կերպով։ Մեր ժողովուրդը հավատքով լեցուն է և անհնար է հավատացյալ ժողովրդին բաժանել։ Դա մեծագույն չարիք է, իսկ Աստված Սուրբ Ծննդյան մեզ բոլորիս միավորում է իր սնարի շուրջ, հետևաբար մենք այն պիտի ևս ընդունենք։ Աստված այս վայրում է իջել, Սուրբ Էջմիածնում է իջել, և այստեղ է հանդիպման վայրը մեր ժողովրդի և Աստծո հետ»,–ասաց նա։