Լիտվայի արևմուտքում գտնվող Պլունգեի շրջանի իշխանությունները երեքշաբթի օրը պաշտոնապես արտակարգ դրություն են հայտարարել՝ վերջին մի քանի օրվա ընթացքում տեղացած ռեկորդային ձյունատեղումներից հետո, որոնք կենսագործունեության մասշտաբային խափանումներ են առաջացրել, հայտնում է LRT-ն:
Պլունգեի շրջանի քաղաքապետ Աուդրիուս Կլիշոնիսը երկուշաբթի օրը հայտնել է, որ այս որոշումը թույլ կտա համայնքին լրացուցիչ ֆինանսավորում ստանալ՝ ձմեռային խիստ եղանակով պայմանավորված խնդիրները հաղթահարելու համար:
«Այս որոշումն անհրաժեշտ էր, որպեսզի մենք կարողանայինք լրացուցիչ միջոցներ օգտագործել ձյունահեռացման ծառայությունների ձեռքբերման և այլ հարակից միջոցառումների համար», – ասել է Կլիշոնիսը:
Լիտվայի հիդրոօդերևութաբանական ծառայության տվյալներով՝ վերջին օրերի ամենաառատ ձյունատեղումները գրանցվել են երկրի արևմուտքում։ Հատկապես զգալի տեղումներ են եղել Պլունգեի շրջանում, որտեղ ձյան ծածկույթի բարձրությունն առանձին վայրերում հասել է շուրջ 50 սանտիմետրի, ինչը վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշներից մեկն է տարածաշրջանում։
Օդերևութաբանները կանխատեսում են, որ մոտակա ժամանակներս եղանակային պայմանները կմնան նույնպիսին, թեև շաբաթվա ընթացքում սպասվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում։ Երեքշաբթի երկինքը կլինի ամպամած, հավանական են լրացուցիչ տեղումներ։



























