Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն այսօր՝ հունվարի 6–ին, առավոտյան ցուցադրել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ընթացող պատարագը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխարենը չի ցուցադրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող պատարագը, որը գլխավորել է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը։
Նկատենք, որ Հանրային հեռուստաընկերությունը գործում է հարկատուների վճարած հարկերի հաշվին, նաև այն հազարավոր մարդկանց հարկերի, որոնք Հայ առաքելական եկեղեցու և նրա գահակալ առաջնորդ ամենայն հայոց կաթողիկոսի կողքին են։





























