Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաxչին ելույթ է ունեցել լրագրողների առջև Մեջլիսի (խորհրդարանի) Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստից հետո։ Քննարկման հիմնական թեման եղել են Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողությունները և «միջազգային իրավունքի ընդհանուր դեգրադացումը», հայտնոմ է ԻՌՆԱ (IRNA) գործակալությունը։
Արաղչին խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական դոկտրինը՝ նշելով, որ Վաշինգտոնը «դիվանագիտությունը փոխարինում է կոպիտ ուժով»։
Նախարարը հայտարարել է, որ երբ Թրամփը խոսում է «խաղաղություն՝ ուժի միջոցով» թեզի մասին, նա փաստացի հռչակում է ուժեղի իրավունքը։ «Դա նշանակում է, որ նա, ով ունի ավելի շատ իշխանություն, կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է», - ընդգծել է իրանցի դիվանագետը։
Ըստ Արաղչիի՝ նման գործողությունները «ոչնչացնում են միջազգային հանրության վերջին 80 տարիների ձեռքբերումները, որոնք կուտակվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ հարաբերությունները իրավունքի հիման վրա կարգավորելու համար»։
Իրանի արտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ ներկայիս կուրսը «լուրջ խնդիր և քննադատության առարկա է դարձել ողջ աշխարհի միջազգային հարաբերությունների ոլորտի մտածողների և փորձագետների համար»։
Խորհրդարանական նիստի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ճգնաժամի մեջ գտնվող Վենեսուելայում իրանցիների անվտանգությանը:
Կարակասում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը շարունակում է բնականոն ռեժիմով աշխատանքը: Դեսպանը և դիվանագիտական կորպուսը մնում են իրենց տեղերում:
Արաղչին հայտնել է, որ Վենեսուելայում Իրանի քաղաքացիների հետ կապված իրավիճակը գտնվում է մշտական վերահսկողության տակ: Այս պահին նրանց վիճակը գնահատվում է լավ, խնդիրներ չեն արձանագրվել:
Գերատեսչությունը գործողությունների պլաններ է պատրաստել՝ երկրում իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքի համար:





























