Թերթը գրում է, որ Հայաստանում պարսիկներին պատկանող այդ ակումբներից, զվարճավայրերից շատերը համարվում են «փակ» հաստատություններ, ուր հայերի մուտքն արգելված է: «Եթե հայ երիտասարդները փորձեն մուտք գործել ակումբի երկաթյա դռներից այն կողմ,ապա նրանց կդիմավորի Տորք Անգեղի կառուցվածքով ու պարսկական արտաքինով մի սարսափազդու կերպարանք: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է  հայերի մուտքն արգելված այդտեղ «Նայս» ակումբի դիջեյը, ով չցանկացավ ներակայանալ, պատասխանեց. «Հայ տղերքին թույլ չենք տալիս գործել ակումբ: Բայց եթե հայ աղջիկը գա, մենեջերը հարցեր տա, ներս կթողնեն»:

Քիչ հավանական է, որ, այսպես կոչված, իրեն հարգող հայ աղջիկը որոշի մենակ այցելել պարսկական ակումբ: Իրեն չհարգողն էլ` հազիվ թե պարսկական ակումբ հաճախելու համար համաձայնի  մեկ տոմսի համար 5000 դրամ վճարել` ինչ է թե` ժամանակ անցկացնի հանկարծակի ազատության մեջ հայտնված պարսիկներին դիտելով: Ավելի տրամաբանական չէ՞, որ աղջիկներն ակումբ այցելել չեն արգելում այն պարզ պատճառով, որ պարսիկները հնարավորություն ունենան իրենց հայ «ընկերուհիների» հետ այցելել այնտեղ»,- գրում է «Իրավունք»-ը: