Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ստացել եմ բազմաթիվ առաջարկներ և անձնական խնդրանքներ՝ իմ 2025 թ. սեպտեմբերի 28-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված հոդվածի շուրջ հանրային քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Շնորհակալ եմ ցուցաբերված հետաքրքրության համար և պատրաստ եմ դիտարկել այդ գաղափարի իրագործման հնարավորությունը։ Եթե ունեք առաջարկներ քննարկումների ձևաչափի կամ հիմնական թեմաների վերաբերյալ, խնդրում եմ կիսվել մեկնաբանություններում կամ գրել անձնական հաղորդագրությամբ»։

Նշենք, որ խոսքը վերաբերում է «Հայաստանի Քրիստոնեական Հանրապետություն՝ Հայոց պետականության զարգացման այլընտրանքային մոդել» հոդվածին։