Հունվարի 9-ին Հայաստանի որոշ վայրերում սպասվում է ձյուն։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավ-արևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 17-20 մ/վ արագությամբ, լեռներում կլինի բուք և ճանապարհների ցածր տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը ևս մի փոքր կբարձրանա։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում օրվա երկրորդ կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ձյուն։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +2+4 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0+3
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+3
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0+4
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +3+6
Լոռիում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +8+13
Տավուշում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +14+18
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0+3
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0+4
Արարատում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +4+7
Արմավիրում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +2+5
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+5
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +3+6
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +14+18
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +11+16։





























