Ռուսաստանցի բասկետբոլիստ Դանիիլ Կասատկինը ազատ է արձակվել ֆրանսիական բանտից, РИА Новости-ին հայտնել է նրա փաստաբան Ֆրեդերիկ Բելոն։

«Իր փաստաբանների համառ աշխատանքի շնորհիվ Դանիիլ Կասատկինը երեկ երեկոյան ազատ է արձակվել բանտից։ Նրան նստեցրել են ինքնաթիռ և նա արդեն վայրէջք կատարել Մոսկվայում»,- ասել է գործակալության աղբյուրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն, չնայած դատարանի որոշմանը, մարզիկին ԱՄՆ արտահանձնելու հրամանը չի ստորագրել։

Բասկետբոլիստը հունիսի 21-ին ձերբակալվել է Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում՝ Վաշինգտոնի խնդրանքով, և այդ ժամանակվանից ի վեր գտնվում էր կալանքի տակ։ ԱՄՆ-ում նա մեղադրվում է հաքերային խմբի գործունեությանը մասնակցելու, մասնավորապես՝ փրկագին պահանջելու մեջ։

Փարիզի դատարանը հոկտեմբերի 29-ին վճռել է բավարարել ամերիկյան իշխանությունների խնդրանքը՝ մարզիկին ԱՄՆ արտահանձնելու վերաբերյալ, որտեղ նրան սպառնում էր մինչև 25 տարվա ազատազրկում՝ համակարգչային խարդախության մեղադրանքով։ Մարզիկը հայտարարել է, որ ինքն անմեղ է։