Միջազգային իրավունք գոյություն չունի, և դա միշտ էլ այդպես է եղել, իսկ այսօր խաղի բոլոր նախկին կանոնները քանդվում են. հիմա միայն 100% ուժի իրավունքն է գործում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Եթե Հայաստանն այս պահին ավելի ուժեղ երկիր լիներ, կարող էր նույնիսկ ընդլայնել իր տարածքը։ Սակայն հակառակը տեղի ունեցավ. երկիրն այժմ ավերված վիճակում է, քանի որ չի ուժեղացել։ Միևնույն ժամանակ, իրավիճակը շտկելու և տնտեսությունն ու զինված ուժերն ամրապնդելու համար դեռ ուշ չէ»,- ընդգծեց վերլուծաբանը։
Նրա գնահատմամբ՝ Վենեսուելայի դեմ ԱՄՆ գործողությունները նպատակ ունեին վախեցնելու նրանց, որոնց հետ ծրագրում էին բանակցել։ Նա հավելեց, որ Վաշինգտոնի գլխավոր թիրախը ոչ թե Ռուսաստանն էր, ինչպես ոմանք ենթադրում են, այլ՝ Չինաստանը, որը գնել է երկրի ծանր նավթի մեծ մասը։
Ինչ վերաբերում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, փորձագետը կարծում է, որ այն տարբերվում է Վենեսուելայում ստեղծված իրավիճակից։ «Ռուսաստանի նպատակը Զելենսկուն վերացնելը չէ. Մոսկվան Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները դիտարկում է որպես քաղաքացիական պատերազմ»,- նշեց նա։
«Ադրբեջանական նավթամթերքի մատակարարումը Հայաստան ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հարց է։ Նման կերպ Բաքուն փորձում է ԱՄՆ-ին ցույց տալ 907-րդ հոդվածը չեղյալ համարելու անհրաժեշտությունը»,- ընդգծեց Կիվիրյանը։
Նա կանխատեսում է, որ այս ֆոնին, Հայաստանը հաջորդ տարվա ընթացքում ներքին բենզինի շուկայի վերաբաշխում տեղի կունենա։
«Ռազմավարական տեսանկյունից մենք պետք է քննարկենք՝ արդյոք այս գործընթացն օգտակար է, թե վնասակար Հայաստանի համար և ելնենք դրանից։ Եթե դու պատրաստ չես Ադրբեջանի հետ պատերազմի, ապա չպետք է սրես հարաբերությունները այդ երկրի հետ։ Եթե երկիրը պատրաստ չէ պատերազմի, այն պետք է առնվազն խաղաղություն բեմականացնի, նույնիսկ եթե չի ցանկանում խաղաղություն»,- եզրափակեց վերլուծաբանը։











