ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին տված հարցազրույցում դիմել է Իրանում ցուցարարներին։
«Ես միայն կարող եմ ասել, որ դուք պետք է հաստատակամ լինեք ազատության նկատմամբ։ Ազատությունից լավ բան չկա։ Դուք խիզախ մարդիկ եք։ Ափսոս, որ դա պատահեց ձեր երկրի հետ։ Ձեր երկիրը մեծ երկիր էր»,- ասել է նա։
Թրամփը հիշել է նաև, թե ինչպես տարիներ առաջ, երբ ինքը երիտասարդ կառուցապատող էր, իր ընկերները գնացել են Իրան և այնտեղ շենքեր կառուցել, որոնք, ըստ նրա, առ այսօր կանգուն են։





























