Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ սենատի անդամ Ջոն Ֆեթերմանը կոչ է արել պաշտպանել Իրանում հակակառավարական ցույցերի մասնակիցներին։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է X սոցցանցի իր էջում։

Նա ընդգծել է, որ բոլորը պետք է աջակցություն ցուցաբերեն «իրանցի խիզախ ցուցարարներին»։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ձեռք բերած հաջողությունը, որը կոտրել է Թեհրանի «չարագուշակ ռեժիմին»։

Ֆեթերմանը «հուսահատ քայլ» է անվանել այն, որ Իրանի իշխանություններն անջատել են ինտերնետը երկրում։