Իրանում ինտերնետային ակտիվությունը նվազագույն մակարդակի է արդեն 12 ժամ։ Այս մասին տեղեկացրել է NetBlocks միջազգային ինտերնետ-մոնիթորինգային ծառայությունը։
«Իրանում 12 ժամ է, ինչ անջատված է համացանցը, կապի մակարդակը նվազել է մինչեւ նորմալ մակարդակի մոտավորապես 1 տոկոսը»,- նշվել է ծառայության թելեգրամ-ալիքի հայտարարության մեջ։
Իրանի պաշտոնյաները չեն հայտարարել նախատեսված որեւէ սահմանափակման մասին։
2025թ․ դեկտեմբերի 29-ին առեւտրականները Թեհրանի կենտրոնում բողոքի ցույցեր են սկսել իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ անկման պատճառով։ Ցուցարարների էպիկենտրոն է դարձել իսլամական հանրապետության փողոցը։ Fars գործակալության տեղեկացմամբ՝ բողոքի ակցիայի մասնակից գործարարները կոչ են արել իրենց գործընկերներին փակել խանութները եւ միանալ շարժմանը։ Դեկտեմբերի 30-ին Թեհրանի համալսարանների ուսանողները միացել են շարժմանը։ Դեկտեմբերի 31-ին անհայտ անձանց մի խումբ հարձակվել է Ֆես քաղաքի վարչական շենքի վրա Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգում։



























