Nokia կոնցեռնի ղեկավարությունը որոշում է կայացրել մինչեւ տարվա վերջ սմարթֆոնների արտադրությունը Եվրոպայից եւ Կենտրոնական Ամերիկայից տեղափոխել Ասիա: Այդ մասին ասված է ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Այդ կապակցությամբ, փաստաթղթի համաձայն, վերացման վտանգի տակ են գտնվում Ֆինլանդիայի, Հունգարիայի եւ Մեքսիկայի ընկերությունների մոտ չորս հազար աշխատատեղեր:
Ընկերություն ղեկավարությունը այդ քայլը պայմանավորում է այն հանգամանքով, որ «սմարթֆոնների պարագաների հիմնական մատակարարողները գտնվում են ասիական տարածաշրջանում»:
«Դա թույլ կտա կրճատել նոր մոդելների մշակման եւ դրանց արտադրման ժամկետները», ասված է հաղորդագրության մեջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























