Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առեւանգումը աղետ է միջազգային հարաբերությունների ոլորտում, հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Տարին բուռն է սկսվել... Նախ եւ առաջ՝ նրա սկիզբը կհիշվի Մադուրոյի առեւանգմամբ։ Իհարկե, դա բռիություն եւ ստորություն է կամ, գեղեցիկ արտահայտվելու դեպքում, տիեզերական աղետ միջազգային հարաբերությունների ոլորտում»,- գրել է Մեդվեդեւն իր թելեգրամ-ալիքում։