ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսահոլովակ է հրապարակել Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին, որոնք սկսվել են տնտեսական դժվարությունների պատճառով եւ վերաճել հակակառավարական ցույցերի: Թրամփը տեսանյութը, որը պատրաստվել է Իսրայելի 13-րդ ալիքի կողմից, տեղադրել է իր Truth Social սոցցանցի էջում:

Տեսահոլովակին կից գրառման մեջ ԱՄՆ նախագահը կրկնել է լրատվական հաղորդագրության ձեւակերպումները:

«Մեկ միլիոնից ավելի մարդ բողոքի ցույցի է դուրս եկել. Իրանի մեծությամբ երկրորդ քաղաքը գտնվում է ցուցարարների վերահսկողության տակ, իսկ ռեժիմի ուժերը նահանջել են»,- նշվել է գրառման մեջ:

Տեսահոլովակում նշվել է, որ «Իրանի երկրորդ խոշոր քաղաքում՝ Մեշհեդում, ցուցարարների թիվը գերազանցել է մեկ միլիոնը»: