ԵՄըն կոչ է արել Իրանի իշխանություններին վերականգնել ինտերնետ հասանելիությունը, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Անվար ալ-Անունին։

«Մենք կոչ ենք անում Իրանի իշխանություններին հարգել խոսքի ազատության եւ խաղաղ հավաքների իրավունքները եւ վերականգնել ինտերնետ հասանելիությունը»,- ասել է նա Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։

ԵՄ ներկայացուցիչն ավելացրել է, որ Բրյուսելը ուշադիր հետեւում է իրավիճակին եւ «մտահոգված» է։