Հունվարի 10-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է ձյուն։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են մրրիկ եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին։ Օդի ջերմաստիճանը մինչեւ հաջորդ շաբաթվա կեսը էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում է ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +3+5։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3,

Կոտայքի լեռներում գիշերը -3-6, ցերեկը՝ 0-3,

Կոտայքի նախալեռներում գիշերը -1-4, ցերեկը՝ 0+3,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-3, 

Լոռիում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+6,

Տավուշում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +7+11,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0-3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +2+5,

Արարատում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +3+5, 

Արմավիրում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +2+5, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +1+4,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+10,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+8։