Այսօր դանակահարություն է տեղի ունեցել Չարենցավանում։

NEWS.am–ին ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ երկու անձ կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։