Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը զորքեր չի ուղարկի արտասահման, ներառյալ՝ Գազա, և որևէ դեր չի խաղա միջազգային խաղաղապահ ուժերում։ Դրա մասին ասված է Մոսսադի հայտարարության մեջ։

«Բաքուն հաստատել է Թրամփի վարչակազմի հետ բանակցությունները, բայց հստակեցրել է. «Խաղաղապահ ուժերին մասնակցություն չի նախատեսվում»։ Այդ մեկնաբանությունները հնչել են ԱՄՆ գլխավորությամբ Գազայի խաղաղության ծրագրի առնչությամբ առաջարկվող Միջազգային կայունացման ուժերի շուրջ բանակցությունների ֆոնին»,- նշված է հայտարարության մեջ։