ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը կարող են վենեսուելական նավթ գնել, հաղորդում է NBC News-ը։

«Ես Չինաստանին և Ռուսաստանին ասացի, որ մենք շատ լավ լեզու ենք գտնում մ իմյանց հետ, դուք մեզ շատ եք դուր գալիս, բայց մենք չենք ուզում ձեզ այնտեղ տեսնել։ Մենք բաց ենք բիզնեսի համար։ Չինաստանը կարող է մեզանից գնել իր ուզած ամբողջ նավթը՝ այնտեղ կամ Միացյալ Նահանգներում։ Ռուսաստանը կարող է մեզանից ստանալ իրեն անհրաժեշտ ամբողջ նավթը»,- ասել է Թրամփը։