ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը։
«Ես շատ հստակ ասել եմ, որ եթե նրանք սկսեն մարդկանց սպանել այնպես, ինչպես արել են անցյալում, մենք կմիջամտենք։ Մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք այնտեղ, որտեղ դա ցավոտ կլինի։ Դա չի նշանակում զորքեր ուղարկել, բայց դա նշանակում է շատ, շատ ուժեղ հարվածել այնտեղ, որտեղ դա ցավոտ կլինի։ Ես ասում եմ Իրանի առաջնորդներին. ավելի լավ է չսկսեք կրակել, որովհետև մենք էլ կսկսենք կրակել»,- նշել է նա։
Թրամփը անդրադարձել է նաև Սիրիայում տիրող իրավիճակին. «Մենք լավ ենք շփվում և՛ քրդերի, և՛ Սիրիայի կառավարության հետ։ Նրանք տարիներ շարունակ ոխերիմ թշնամիներ են եղել, բայց մենք լավ հարաբերություններ ունենք երկու կողմերի հետ էլ, և ուզում ենք, որ Սիրիան հաջողության հասնի»։
Նա հավելել է նաև. «Ոչ ոք ինձնից ավելի արժանի չէ Նոբելյան մրցանակի։ Օբաման ստացել է Նոբելյան մրցանակը, բայց նա դեռ չի հասկանում՝ ինչու է այն իրեն շնորհվել»։





























