Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Ադրբեջանից Հայաստան նավթի երկրորդ խմբաքանակի մատակարարման հետ կապված հայտարարությամբ:
«Երեկ Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթի ևս մեկ խմբաքանակ, որը երկրորդ խմաբաքանակն է, որը Հայաստան է ժամանել մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում։ Ուրախալի է տեսնել, որ կարևոր քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում առևտրային հարաբերությունները կարգավորելու համար», - ասվում է նախարարության Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության հայտարարության մեջ։





























