Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հունվարի 26-ին կայցելի Բաքու, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մասնավորեցվում է, որ այցը կտևի մեկ օր։
Սաարը Բաքվում մի շարք հանդիպումներ կունենա և բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։
Այնուհետև նա կմեկնի Ղազախստան։
Հաղորդվում է, որ դեռ անցյալ տարվա նոյեմբերին Սաարը հայտարարել էր Ադրբեջան այցելելու մտադրության մասին։





























