Henley & Partners ընկերության՝ 2025 թվականի արդյունքներով ուժեղ անձնագրերի համաշխարհային վարկանիշի համաձայն՝ Հայաստանը զբաղեցրել է 74-րդ տեղը։
Ըստ ինդեքսի՝ Հայաստանը 74-րդ հորիզոնականը կիսում է Ուգանդայի հետ։
Վարկանիշային աղյուսակի տվյալներով, որում ընդգրկված է 199 պետություն, հայկական անձնագրի տերերն իրավունք ունեն առանց վիզայի այցելել 67 երկիր։
Հարավային Կովկասի հարևաններից Վրաստանը և Ադրբեջանը զբաղեցրել են համապատասխանաբար 45-րդ և 70-րդ տեղերը։
Մասնավորապես, այս պահին Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի այցելել 123 երկիր, իսկ ադրբեջանական անձնագրերի տերերը՝ 71 երկիր։





























