Հալեպում այսօր վերսկսվել են պետական հաստատությունների աշխատանքները, իսկ քաղաքի հայ համայնքը սկսել է վերադառնալ բնականոն կյանքի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Բերիո հայոց թեմի մամուլի խոսնակ Մարիա Գաբրիելյանը։
«Այսօր Հալեպն ընդհանրապես նման չէ երեկվա ռազմական քաղաքին։ Բավականին խոհեմ վերաբերմունք ցուցաբերեցին երկրի իշխանությունները, մասնավորապես Հալեպի նահանգապետը։ Այս գիշերը հանգիստ էր, անգամ կրակոցների ձայներ չկան։ Այսօր արդեն Հալեպի բոլոր պետական հաստատություններն ու կենտրոնները վերաբացվել են։ Միայն կրթական հաստատություններն են փակ։ Աշակերտները դպրոց կգնան կիսամյակային արձակուրդից հետո՝ հունվարի վերջին։





























