Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) հայտնել է, որ Երկրի EOS-N1 դիտարկման արբանյակը տեղափոխող PSLV-DL հրթիռային կայանի արձակումը ձախովել է։
Թռիչքի ժամանակ հրթիռի երրորդ աստիճանի աշխատանքում խնդիր է առաջացել, ինչի հետևանքով արբանյակը դուրս չի բերվել նախատեսված ուծեծիր:
Բացի հնդկական անհայտ «ռազմավարական պատվիրատուի» համար նախատեսված EOS-N1 արբանյակից, հրթիռը տեղափոխում է նաև Հնդկաստանի, Բրազիլիայի, Նեպալի, Թաիլանդի և Միացյալ Թագավորության ևս 15 տարբեր փոքր հետազոտական տիեզերական սարքեր:
Ամերիկյան մասնագիտացված Next Spaceflight կայքի տվյալներով՝ ենթադրվում է, որ EOS-N1-ը գերբարձր հստակության պատկերներ ստանալու համար նախատեսված «Anvesha» հիպերսպեկտրալ արբանյակն է, որը մշակվել է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության (DRDO) կողմից։
Հրթիռն արձակվել է Հնդկաստանի հարավ-արևելքում գտնվող Շրիհարիկոտա կղզու Սատիշ Դհավանի անվան տիեզերական կենտրոնի մեկնարկային հրապարակից՝ տեղական ժամանակով ժամը 10:18-ին: Երրորդ աստիճանի աշխատանքի խնդիրն առաջացել է մեկնարկից մոտ 10 րոպե անց:
44,4 մետր երկարությամբ, 2,8 մետր տրամագծով և 260 տոննա մեկնարկային զանգվածով քառաստիճան PSLV-DL կրող հրթիռն ընդունակ է մոտ 1,3 տոննա օգտակար բեռ հանել 600 կմ բարձրությամբ արևասինխրոն ուղեծիր:




























