Եվրոդիվանագիտության ղեկավար Կայա Կալասը պատրաստակամություն է հայտնել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ առաջարկել՝ կապված երկրում բողոքի ցույցերի հետ ստեղծված իրավիճակի հետ։

Նրա խոսքով՝ «ԵՄ-ն արդեն իսկ լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ ընդդեմ նրանց, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների, միջուկային ծրագրի ընդլայնման և Ուկրաինայում հակամարտության հետ կապված Ռուսաստանին Թեհրանի ցուցաբերած աջակցության համար»։ «Եվ ես պատրաստ եմ լրացուցիչ պատժամիջոցներ առաջարկել՝ ցուցարարների հանդեպ դաժան ճնշումներին ի պատասխան», - հայտարարել է Կալասը գերմանական Welt հրատարակությանը։

Նա ընդգծել է, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունն անընդունելի է: