Իրանի իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել երկրում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաքչին:

«Իրավիճակը վերահսկողության տակ է», - ասել է նախարարը, որի՝ օտարերկրյա պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթից մի հատված հրապարակել է իրանական հեռուստատեսությունը:

Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով: Բողոքի ակցիաների հիմնական թեման սկզբնապես փոխարժեքի կտրուկ տատանումներն են եղել և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: