Ադրբեջանում խաղաղ ժամանակ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կկրճատվի այն սպաների համար, ովքեր պահեստազորից զորակոչվում են ժամկետային ծառայության կամ կամավոր հիմունքներով՝ պայմանագրով անցնում են գործող զինվորական ծառայության։ Ինչպես հայտնում է APA գործակալությունը, սա իր արտացոլումն է գտել «Զինվորական ծառայության մասին» և «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքներում կատարված փոփոխություններում։ Փաստաթղթի համաձայն՝ պահեստազորից զորակոչվողների և պայմանագրով կամավոր ծառայության անցնողների համար ծառայության ժամկետը կսահմանվի 1 տարի (որի ավարտից հետո, կողմերի համաձայնությամբ, նրանք փոխադրվում են կադրային սպայական կազմ)։ Իսկ պայմանագրով ծառայության անցնող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար ժամկետը կլինի մինչև 3 տարի (ժամկետի ավարտից հետո, կողմերի համաձայնությամբ, կնքվում է նոր պայմանագիր)։

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























