Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռուսական ТВЦ-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առևանգելու մասին հայտարարությունը։
«Բրիտանացի այլասերվածների երազախաբ ֆանտազիաներն են»,- ընդգծել է դիվանագետը, գրում է «Комсомольская правда»-ն:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել էր, թե կցանկանար առևանգել Պուտինին։
Պատասխանելով ուկրաինացի լրագրողների հարցին՝ Հիլին ասել է, որ բոլոր համաշխարհային առաջնորդներից ինքը կառևանգեր Ռուսաստանի նախագահին, եթե հնարավորություն ունենար։





























