«Կրեմլի ղեկավարներն այդ օրը ամեն ինչ բառացիորեն գիտեին, և գեներալ-մայոր Ալեքսանդր Տոլոպիլոյին պատժելու մտադրություն չունեին, քանի որ նա կոնկրետ հրաման էր կատարում։ Ավելին, միջադեպից հետո նրա պաշտոնը նույնիսկ բարձրացվել է»,- ըստ տեղական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ռասիմ Մուսաբեկովը։
«Ռուսական զինվորականները և բոլոր ուժայինները, ներառյալ՝ Անվտանգության դաշնային ծառայությունը, որոնք ատում են Կադիրովին, սկզբում ցանկանում էին ամեն ինչ բարդել Կադիրովի անվերահսկելի բանակի վրա՝ Ադրբեջանի և Չեչնիայի միջև բախում հրահրելու համար։ Չհաջողվեց։ Ռուսաստանից, որը այսպես է վարվում Ուկրաինայի, Ադրբեջանի և մյուս հարևանների հետ, քանի որ նման Ռուսաստանը վտանգ է ներկայացնում բոլոր շրջակա պետությունների համար. պետք է հեռու մնալ»,- նշել է նա։





























